Հետքարքիր է, միասեռականներին նման ծառայություն մատուցելուց հետո Եվրոմիությունն այս անգամ ինչ տիտղոսի կարժանացնի Մարիա Կարապետյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄելինա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է
Քանի որ այս թեմայով տարակարծություն է ձևավորվել հասարակության մեջ և հանրության որոշ հատված այդպես էլ չհասկացավ, թե ինչպես է տրանսգենդերն հայտնվել ԱԺ-ում, մի հետաքրքիր փաստ եմ ցանկանում արձանագրել, որից հետո ակնհայտ կդառնա, որ տրանսգենդերների հետ անմիջական շփումներ և որոշակի համագործակցություն ունի հենց Մարիա Կարապետյանը, ով իմիջայլոց Եվրոմիության կողմից արժանացել է «Քաջ կին» տիտղոսին հենց տրանսգենդերների և տրանսսեքսուալների շահերը պաշտպանելու համար: Տեսեք նկարում Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումն է, որտեղ նա իբր թե ներկայացնում է, թե ինչ ընթացակարգով են տեղի ունեցել լսումները և թե ինչպես է ինքը իրազեկել ՀԿ-ներին՝ տվյալ նիստին մասնակցություն ունենալու հարցում: Առաջին հայացքից սովորական թվացող այդ իրազեկման տակ իրականում այլ շերտեր էլ կան թաքնված և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոմոսեքսուալ Մաքս Վարժապետյանը, Մարիա Կարապետյանից հենց այդ գրառման տակ, շնորհակալություն է հայտնել իր և տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի անունից նման վերաբերմունքի և ժողովրդավարության հետամուտ որոշման համար, խաղաքարտերն ամբողջությամբ ի հայտ են գալիս: Հասկանալի է չէ, որ շնորհակալությունը նրա համար էր, որ Մարիան ամեն ինչ արել է, որպեսզի նրանց ՀԿ-ն հայտնվի խորհրդարանում և այս պարագայում բնավ կապ չունի, թե ով է հանձնաժողովի նախագահը, ով է ՀԿ-ներին ներս թողել, կարևորն այս դեպքում այն է, որ Մարիան շատ լավ տեղյակ լինելով այս ամենից, հատուկ է հրավիրել Մաքսին, Լիլիթին և մյուս ծափահարողներին, որպեսզի միասեռականության քարոզն հնչի երկրի բարձրագույն ամբիոնից:
Հետքարքիր է, միասեռականներին նման ծառայություն մատուցելուց հետո Եվրոմիությունն այս անգամ ինչ տիտղոսի կարժանացնի Մարիա Կարապետյանին, չէ որ տիկինը ջանացել էր, որպեզսի ամեն ինչ ըստ նախորոք մշակված պլանով ընթանա:
Հ.Գ. Նկարում Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումն է, Մաքս Վարժապետյանի մեկնաբանությունն ու մյուս նկարում էլ Մաքսն ու Լիլիթը միասին: Մտածում եմ կարողա՞ Մարիան էլ իրենց հետ ընդհանուր նկար ունի, բայց դեռ չեն հրապարակել համացանցում: