ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրատվամիջոցները հայտնել են Դալայ լամայի հոսպիտալացման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանում հոսպիտալացվել է բուդդայականների հոգեւոր առաջնորդ XIV Դալայ լաման, հայտնում է NDTV հեռուստաալիքը:

«Դհարսալում (այստեղ է գնվում Դալայ լամայի նստավայրը) այս առավոտ նորին սրբազանությունը որոշ անհարմարավետություն է զգացել: Որպես նախազգուշական միջոց ուղեւորվել ենք Դելի»,- ասել է Դալայ լաայի անձնական քարտուղարը:

Նրա խոսքով՝ 83-ամյա Դալայ լամայի մոտ թոքային ինֆեկցիա է ախտորոշվել: Քարտուղարը նշել է, որ բուդդայականների հոգեւոր առաջնորդը մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի:

Դալայ լաման հոգեւոր եւ քաղաքական գործիչ է, Խաղաղւթյան Նոբելյան մրցանակի դափնեկիր (1989): Նա ակտիվորեն ճանապարհորդում է, հանդիպում քաղաքական առաջնորդներին, հայտնի գիտնականներին, մասնակցում միջեկեղեցական ժամերգությունների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular