ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում տենչում են նոր «խաչակրաց արշավանք» Իրանի դեմ. Spectator

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինչ այս պահը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական գործողություններն անպատիժ են մնացել, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով Spectator-ին։

Այս շաբաթ Իրանը Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ է ձեռնարկել այն բանից հետո, երբ Թրամփը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որտեղ մոտ 1,1 մլն մարդ կա, մտցրել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Վաշինգտոնի այդպիսի գործողությունները կարող են նոր հակամարտություն առաջացնել Մերձավոր Արեւելքում, որից Թրամփը խոստացել է խուսափել 2016-ի նախագահական ընտրարշավում, նշում է պարբերականը։

Թրամփը վախենում է պատերազմից, բայց նրա գործողությունները, որոնք աջակցվում են ԱՄՆ անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից, նրան դրդում են նոր հակամարտության։ ԱՄՆ եւ Իրանի դիմակայությունում գլխավոր շահը կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը երկար ժամանակ Թեհրանը ներկայացրել է որպես թիվ մեկ թշնամի։

Թրամփը թույլ է տվել, որպեսզի իր վրա իշխի Իրանի դեմ «նոր խաչակրաց արշավանք տենչող» նեոկոնսերվատորների խումբը, որի մեջ մտնում են Բոլթոնն ու Պոմպեոն, նշում է պարբերականը։ Իսկ Ռուսաստանը, ընդհակառակը, կօգտվի Թեհրանի հետ կապերն ամրապնդելու հնարավորությունից, գրում է Spectator-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular