ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլիպիններում հայտնաբերվել են անհայտ տեսակի հնագույն մարդկանց մնացորդներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գիտնականների միջազգային խումբը կարծում է, որ Ֆիլիպիններում հայտնաբերել է հնագույն մարդկանց մնացորդներ, որոնք պատկանում են մարդու անհայտ տեսակին, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Nature-ին։

Նշվում է, որ երեք առանձնյակների մնացորդները հայտնաբերվել են ֆիլիպինյան Լուսոն կղզու Կալյաո քարանձավում։ Ենթադրվում է, որ գտնված ատամների, մատների եւ ազդրոսկրի տարիքը կազմում է 50-67 հազար տարի։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ գտնված մնացորդների «կազմաբանական նշանները» տարբերվում են Homo floresiensis-ից եւ Homo sapiens-ից։ Դա թույլ է տալիս այս հնագույն մարդկանց համարել նոր տեսակ, որն ստացել է Homo luzonensis անունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular