ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում. Razminfo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն, հաղորդում է «Ռազմինֆո»-ն::

Այս տեղեկությունը ադրբեջանական Orman.az լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Մուսալը գյուղի ՏԻՄ ղեկավարի տեղակալ Ասիֆ Գյուլիեւը։

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ այս զինծառայողը զորակոչվել էր 2018թ․ ապրիլի 12-ին։ Զինծառայողի դին Ջալիլաբադ են տանելու այսօր կեսօրին։ Սոցցանցերում տարածվել են նաեւ այս զինծառայողի լուսանկարները։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին որեւէ հայտարարություն չի արել։

Հավելենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի եւ այլ ուժային կառույցների 9 կորստի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular