ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերքվել է Հին Եգիպտոսի մասին տարածված առասպելը

ՄՇԱԿՈՒՅԹ

Կանադայի Ալբերտի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են հին եգիպտուհու մնացորդները, որոնք հայտնաբերվել են 1970-ական թվականներին Մենդեսի դամբարանաքաղաքում եւ եկել եզրակացության, որ նա ունեցել է տղամարդու մասնագիտություն եւ պատրաստել է կենցաղային իրեր պապիրուսից։ Մինչ այդ կարծիք կար, թե կանանց թույլ չեն տվել նման մասնագիտություններով զբաղվել, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Science Alert-ին։

Հետազոտողներն ուսումնասիրել են 50-ն անց կնոջ ատամները, որն ապրել է ավելի քան չորս հազար տարի առաջ (մ.թ.ա. 2181-2055 թվականներ) էլեկտրոնային միկրոսկոպիայի եւ միկրոգրաֆիայի օգնությամբ։ Նրանք հայտնաբերել են 24-ից 16 ատամների մաշվածության նշաններ։ Վերին ծնոտի երկու ատամների խոռոչի վնասումներ են հայտնաբերվել, տասնչորսում՝ մաշվածություն։ Նման մաշվածությունը բնորոշ է այն արհեստավորներին, որոնք ատամներով բուսական իր են ձգել։

Գիտնականների խոսքով՝ եգիպտուհին պապիրուսն օգտագործել է տուփեր եւ զամբյուղներ, ինչպես նաեւ մաշիկներ, վարագույրներ ու խսիրներ պատրաստելու համար։

Ավելի վաղ տիրապետող էր այն կարծիքը, թե Հին Եգիպտոսի կանայք կարող էին միայն յոթ մասնագիտության տիրապետել, ինչպես հետեւում է դամբարանների պատերի պատկերներից ու մակագրություններից։ Նրանք եղել են քրմուհիներ աստվածուհիների տաճարներում (եթե լավ կապեր են ունեցել եւ բարձր կարգավիճակ), երգչուհիներ, պարուհիներ, երաժիշտներ, լացող կանայք, ջուլհակներ եւ տատմայրեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular