Հնդկաստանը սեփական արտադրության թեւավոր հրթիռ է փորձարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը երկրում ստեղծված հեռահար գործողության շառավղով Nirbhay մինչձայնային թեւավոր հրթիռի բարեհաջող փորձարկումներ է անցկացրել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը վկայակոչելով DRDO Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների հնդկական կազմակերպությունում աղբյուրներին:
Հրթիռը արձակվել է երկուշաբթի Չանդիպուր զորավարժարանից՝ Հնդկաստանի արեւելյան Օրիսա նահանգում:
Ըստ աղբյուրների՝ հրթիռն օդում գտնվել է ընդհանուր առմամբ 42 րոպե եւ 23 վայրկյան: Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունում նշել էին, որ հրթիռը կարող է 100 մետր բարձրության վրա 0.7 Մախ արագությամբ թռչել:
Հրթիռի թռիչքին հետեւել են ցամաքային ռադարների օգնությամբ, իսկ մնացած չափանիշները կարգավորվել են կազմակերպության մշակած հեռաչափական կայաններով:
Մինչ այդ Nirbhay-ի բարեհաջող արձակումը իրականացնել 2017-ի նոյեմբերին:
Այս փորձարկումները 2014-ից հետո առաջին հաջողված փորձարկումներն են: