«168 ժամ». ԱԺ-ում լարված վիճակ է. կրճատումների նոր փուլ է սկսվել. «ճամպրուկների վրա են նստած»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում լարված իրավիճակ է: Աշխատակազմի հնաբնակները «ճամպրուկների վրա են նստած»՝ կրճատումների նոր փուլ է սկսվել:
Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը բոլորովին վերջերս աշխատանքից հեռացրել է սպասարկող անձնակազմի 3 աշխատակցի, որոնք, մեր տեղեկություններով, որեւէ զանցանք կամ հանցանք չէին գործել, բարեխիղճ իրականացրել էին իրենց պարտականությունները:
Ընդ որում՝ հեռացման պատճառը օպտիմալացումը կամ տվյալ հաստիքների ոչ նպատակային լինելը չէ, որովհետեւ միաժամանակ ԱԺ կայքում հայտարարություն է տեղադրվել այդ թափուր հաստիքների մասին՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման եւ սպասարկման բաժնի գլխավոր էներգետիկ (քաղաքացիական աշխատանք կատարող), նույն բաժնի 2 տեխնիկական օպերատոր (տեխնիկական սպասարկում իրականացնող):
Ընդ որում՝ սպասարկող անձնակազմից շատերին հիմնավոր ու անհիմն զգուշացումներ եւ նկատողություններ են արվում: Դրանով, կարծես, հող է նախապատրաստվում նոր կրճատումների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում