Հայրը սառնասրտորեն խեղդել է սեփական դստերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի Սալյան քաղաքում 62-ամյա Էլդար Գուրբանովը երեք օր առաջ իր բնակարանում ձեռքերով խեղդել է սեփական դստերը` 33-ամյա Գյուլնար Գուրբանովային:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ որդեսպան հայրը ձերբակալվել է:
Նշվում է, որ սպանությունը կատարվել է ընտանեկան վիճաբանության արդյունքում:
Ադրբեջանական ԶԼՆ-ները հայտնել են, որ Բաքվի տնտեսական քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Գաչայ Նադիր օղլու Շահվերենովը որսորդական հրացանով գնդակահարել է սեփական հորը` Նադիր Շահվերենովին այն բանի համար, որ վերջինս որդուն հորդորել է սափրել մորուքը, ինչը նա թողել է վահաբիական աղանդին միանալու պատճառով:
Գաչայ Շահվերենովը ձերբակալվել է: Նա խոստովանել է հանցագործությունը, սակայն չի զղջացել կատարածի համար: