ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


<<Վարյանտ չկա, կգրավենք>>Կհաջողվի նրան արդյոք այս ընտրություններին նույնպես <<գրավել>>...Թեժ քաղաքական կրքերն ու կատաղի մրցակցությունը հնարավոր է պայթյունավտանգ լինել Կապանում...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 2-ին Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրությունները կարող են աննախադեպ թեժ ու մրցակցային լինել: Նախնական տեղեկությունների համաձայն այնտեղ առաջադրվելու են երեք թեկնածուներ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սատարելու է գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, որի անմիջական հովանավորն է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը /Լիսկա/: Նրան մրցակից է լինելու նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը: Նախորդ ընտրություններին նա նույնպես առաջադրվել էր,սակայն ընտրութունների նախօրեին անակնկալ հանել էր իր թեկնածությունը: Երրորդ թեկնածուն` ըստ նախնական տեղեկությունների, կլինի ազատամարտիկ, նախկին հրամանատար Արթուր Մարտիրոսյանը` <<Վարյանտ>> մականունով: Նա նախկինում քաղաքական պրոցեսների ակտիվ մասնակից չի եղել, թեպետ Կապանում գիտեն ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանի և նրա ընկերական մտերմիկ կապերի մասին: Հայտնի է, որ Արթուր Մարտիրոսյանը դիրք գրավելուց առաջ միշտ ասում էր. <<Վարյանտ չկա, կգրավենք>>: Կհաջողվի նրան արդյոք այս ընտրություններին նույնպես <<գրավել>>:

365 լրատվականի աշխատանքային խումբը մոտ օրերս կմեկնի Կապան նախընտրական ընթացքը հավուր պատշաճի լուսաբանելու և մեր ընթերցողներին ներկայացնելու համար:

Արթուր Մարտիրոսյան

Արթուր Աթայան

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular