ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ հետ ոչ ոք «ռազբորկաների» լեզվով չի կարող խոսել. Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ռազբորկա» չի եղել, ելույթից հետո դուրս ենք եկել դահլիճից, և խոսել ենք: Այս մասին լրագրողների հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով երեկ՝ ապրիլի 16-ին Ազգային Ժողովում   ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած բանավեճին և մամուլում տարածված այն լուրերին, թե հետո նաև «ռազբորկա» է եղել:

«Տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերը իրար սխալ էին հասկացել, վերջին հաշվով՝ Գորգիսյանը չէր ընդատել, ուղղակի տեղից միտք էր ասել, որը իրեն չէր վերաբերվում, այլ մեզ էր վերաբերվում: Մեզ հետ որևէ մեկը չի կարող ռազբորկա անել, ու դրա լեզուներով խոսել»,- ասաց նա, և ավելացրեց, որ իրենց խմբակցությունը զբաղված է ընդդիմություն լինելու գործով, և իրենք անհիմն չենք քննադատում ներկա կառավարությանը:

«Չէինք կռվել, որ մի հատ էլ հաշտվեինք: Քաղաքական ամբիոններից էմոցիոնալ ելույթներ միշտ եղել են, և միշտ լինելու են:  Դրանք բանավեճեր են, և մարդիկ էլ քարից չեն, ռոբոտ չեն: Լավը գովում ենք, վատն էլ ասում ենք՝ վատ է, և մեր առաջարկությունն ենք անում»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 16-ին ԱԺ-ում իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխհրաձգությունն այնքան թեժացավ, որ սկսեցին բացահայտ սպառնալ իրար։ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ եթե ընդդիմությունը չփոխի իր ոճը, ապա կփոխեն իրենք․ «Եվ ես չեմ ուզում, որ որեւէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխի» հետ կապված՝ առնվազն այս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular