Նեպալում ավտոբուսը գետն է ընկել, առնվազն 20 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆեպալի կենտրոնական մասում ավտոբուսը ընթացքի մեջ դուրս է եկել ճամփեզրից ու գլորվել գետը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 20 մարդ, 17-ն էլ վիրավորում ստացել, հայտնում է Himalayan Times–ը:
Դեպքը կատարվել է օգոստոսի 26-ի առավոտյան, Ոստիկանապետ Բահադուրա Քունվարի խոսքով ավտոբուսը սահմանամերձ Գաուրից Պոկարա էր ուղեւորվում:
Նախնական տվյալներով ավտոբուսում ընդամենը 39 մարդ է եղել: Վարորդն ու կոնդուկտորը անհետ կորած են համարվում: