ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի տեսասկավառակները մեծ պահանջարկ են վայելում տաճարում հրդեհից հետո և Amazon-ում վաճառքի ցուցանիշով զբաղեցնում են 9-րդ հորիզոնականը: Այս մասին գրում է Ռիա նովոստին։

Մեկ սկավառակն արժե 14,18 եվրո, տևողությունը՝ 135 րոպե է: Ներակայացումը ֆրանսերեն է, նաև կա հնարավորություն ընտրել լուսագրերով թարգմանություն՝ անգլերեն, իսպաներեն և գերմաներեն:

Մյուզիքլի պրեմիերան կայացել է Փարիզում 1998 թվականին: Այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գիրքում որպես առաջին մեկ տարում տոմսերի վաճառքի քանակով ամենահաջողակ նախագիծ: Լեգենդար Belle-ը ճանաչվել է 20-ր դարի լավագույն երգ Ֆրանսիայում:

Նշենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո սկսել են ավելի շատ գնել ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը։

Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով տաճարը տուժել է, այն փակ է լինելու 5-6 տարի։ Տաճարում գտնվող արվեստի գործերը, նաև մասունքները, փրկվել են։ Հրդեհը հնարավոր է կապված լինի տաճարում ընթացող վերանորոգման աշխատանքների հետ։

Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը: Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։

Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular