ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի իշխանությունները շռայլորեն ֆինանսավորում են իսլամական հիմնադրամները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի կառավարությունը 2019 թվականի առաջին 3 ամիսների համար 2,7 մլրդ լիր (460 մլն դոլար) է հատկացրել կառավարական հիմնադրամներին եւ ասոցիացիաներին, հայտնում է Birgün պարբերականը՝ վկայակոչելով ֆինանսների նախարարության տվյալները:

Ֆինանսավորում ստացած կազմակերպությունների մեջ են մտնում Ensar իսլամական հիմնադրամը՝ կրոնական կազմակերպություն, որը երեխաներին հանրակացարաններ եւ կրթություն է տրամադրում, İlim Yayma հիմնադրամը, որի հիմնադիրներից է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եւ TÜRGEV-ը, որը Էրդողանը հիմնադրել է 1996 թվականին:

Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո քննարկման թեմա են դարձել կառավարության հետ կապված հիմնադրամներն ու ասոցիացիաները, քանի որ դրանք նույնպես դրամաշնորհների շահառուներ են, որոնք տրամադրում են Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետարանները, որտեղ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ընտրություններում պարտվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular