ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետաքրքիր գրությամբ պայուսակ եւ ջինսե տաբատ. Հասմիկ Խոջյանի նոր լուսանկարները

ՖՈՏՈ
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, ներկայացել է գրավիչ կերպարում։
Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին առօրյա հագուստ է կրում՝ ջինսե տաբատ եւ կաշվե վարերակու։ Կերպարն ամբողջացնում են ցածրակրունկ կոշիկները, արեւային ակնոցը, ինչպես նաեւ «Թեթեւ տար» գրությամբ պայուսակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ գույնի պիջակի եւ սպորտային կոշիկների հետ։ «Մենք՝ մարդիկս, ունակ ենք հաղթահարել ցանկացած փորձություն, եթե միասնական ենք, եւ եթե մեր «միասնական» էներգիան դրական է...

Մենք պարզապես պետք է կարողանանք ժպտալ, թեկուզ արցունքի միջից... եւ ամենակարեւորը՝ պետք է կարողանանք երազել ու հավատալ մեր երազանքների իրականացմանը երեխայի պես... Ես երեխայի նման երազում եմ, որ աշխարհը լինի առանց աղետների, առանց պատերազմների ու առանց կորուստների՝ թե՛ մարդկային, թե՛ կարեւոր արժեքների: Ու շարունակում եմ Հա-Վա-Տալ ու ՍԻՐԵԼ այս աշխարհը, կյանքը եւ Բոլորիդ»,- մեկնաբանություններում գրել էր Հասմիկ Խոջյանը։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular