ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմի գործողությունները տանում են իրավիճակի սրման. ՀԱՊԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բանակցություններ է վարել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: «Մասնավորապես, նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ այդ մասին «Интерфакс-АВН»-ին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ք արտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ չճշգրտելով բանակցությունների մանրամասները:
Միաժամանակ, ՀԱՊԿ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողությունները ներկա դրությամբ տանում են իրավիճակի և հակամարտության սրման»,- ասել է Զայնետդինովը: Նա ընդգծել է, որ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունից ստացել ենք ամբողջական տեղեկատվություն զինված բախման վերաբերյալ: Գտնում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- շեշտել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular