ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում պատժել են հայկական դրոշն այրած ադրբեջանցուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես հայտնի է, մեկ ամիս առաջ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ադրբեջանցի 29 ակտիվիստի, որոնք մասնակցել են հակահայկական ցույցերին։ Այս մասին գրում է voskanapat.info-ն։

Այդ ցույցերը սկսվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցից հետո։ Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետը սելֆի է արել պաստառի ֆոնին, որի վրա գրված է եղել՝ «Արցախը Հայաստանն է և վերջ»։

Սրան ի պատասխան՝ հարյուրավոր ադրբեջանցիներ, օգտվելով տեղի ֆուտբոլային ակումբի խաղից, հավաքվել էին մարզադաշտում և հանդես էին  եկել հետևյալ կոչով՝ «Ղարաբաը մերն է և մերն է լինելու», ինչպես նաև բարձրացրել էին Ադրբեջանի դրոշը և այրել հայկական դրոշը։ Ձերբակալվածներիի թվում Էսխան անունով մի ադրբեջանցի էր, որն այրել էր հայկական դրոշը։ Համացանցում լուսանկար է տարածվել, որում երևում է, թե ինչպես են պատժում ադրբեջանցուն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular