ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոր ալիք 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Արտյոմ Հակոբյանը (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեկնաբանություններ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում, որն այս տարի կանցկացվի օգոստոսին Ռուսաստանի Սոչի քաղաքում, Հայաստանը կներկայացնի Արտյոմ Հակոբյանը՝ Ծյոմը, որը հայտի է «Իքս ֆակտոր 4» նախագծից: Երգիչն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձի միջոցով:

«Ողջունում եմ բոլոր հայրենակիցներիս: Արդեն երեք օր է՝ գտնվում եմ Մոսկվայում: Երկու բավականին ծանր օր եմ անցկացրել, քանի որ մասնակցում էի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես: Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես»,-տեսաուղերձում ասում է երգիչը:

Նա դիմում է երկրպագուներին՝ ընգգծելով, որ ակնկալում է նրանց աջակցությունը: 2002 թվականից անցկացվող մրցույթի ստեղծման գաղափարը երաժիշտներ Իգոր Կրուտոյինն ու Ռայմոնդ Պաուլսինն է: Մրցույթը նպատակ ունի բացահայտել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների տաղանդավոր երգիչներին:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular