ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են Թուրքիայում արգելել F և G տառերով ավտոմեքենաների պետհամարանիշների օգտագործումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին Ռեջեփ Թայիփ Էրդողանն արեց ամեն ինչ, որպեսզի իր իշխանությունը երկրում էլ ավելի հաստատվի ու ամրանա: Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:


Ինչպես նա նշեց, Թուրքիայում իրականացված պետական հեղաշրջման փորձը Էրդողանի վարած քաղաքականության վառ ապացույցն է. «Վերջին անհաջող հեղաշրջման փորձը լավ առիթ էր, որպեսզի նա հաշվեհարդար տեսնի իր թշնամիների ու քննադատների հետ: Էրդողանը չհաջողված հեղաշրջման մեջ է մեղադրում հայտնի հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենին, որը երկար ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, իսկ ժամանակին եղել է Էրդողանի հոգեւոր հայրը քաղաքականության մեջ մուտք գործելիս»,- ասաց նա` հավելելով, որ Թուրքիան արդեն երկրորդ պահանջն է ներկայացրել ԱՄՆ-ին, որպեսզի Գյուլենին արտահանձնեն Թուրքիային:


Ըստ քաղաքագետի՝ թեև Թուրքիայի նախագահը մեղադրում է Գյուլենին պետական հեղաշրջման մեջ, այնուամենայնիվ, որեւէ ապացույց չունի, որ Թուրքիայի անհաջող հեղաշրջման թիկունքում կանգնած է հենց Գյուլենը: «Էրդողանը նման քայլերի է գնում իր դիրքերը Թուրքիայում լիովին ամրապնդելու ու իր ուզածին հասնելու համար, իսկ նրա ուզածն է լիարժեք նախագահական հանրապետություն ստեղծելը:

Նրա օրոք խորհրդարանական Թուրքիան դարձավ խորհրդանախագահական երկիր, իսկ այժմ էլ ջանք չի խնայում, որ Թուրքիան դառնա նախագահական երկիր: Եթե նա հասնի իր նպատակին, ապա Թուրքիայում ժողովրդավարությունից ոչինչ չի մնա:


Պետական հեղաշրջման անհաջող փորձը բերեց նրան, որ պետական կառավարման գրեթե ողջ համակարգը, բանակն ու կրթության ոլորտը մաքրվեցին հակաէրդողանական զանգվածից: Նշեմ, որ այդ պատրվակով առանց դատ ու դատաստանի մարդկանց ազատեցին իրենց պաշտոններից: Հիմա նույնը Թուրքիայի պահանջով տեղի է ունենում նաեւ Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքմենստանում»,- կարծում է քաղաքագետը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը զրույցի ընթացքում նշեց նաեւ, որ էրդողանական հետապնդումներն այն աստիճանի են հասել, որ Թուրքիայի անվտանգության պետական ծառայությունն արգելել է անգլերեն F, G տառերով ավտոմեքենաների պետհամարանիշների օգտագործումը:

Նման պահվածքը նա մեկնաբանում է նրանով, որ այդ տառերը Գյուլենի անուն-ազգանվան առաջին տառերն են:
Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular