ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՎԾ պետ Սանասարյանի գործի հետևում վարչապետ Փաշինյանն է կանգնած․ փաստաբանի աղմկահարույց բացահայտումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Politik.am-ը գրում է՝

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի շուրջ աղմուկը չի դադարում։ Այսօր «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում Սանասարյանի փաստաբանը աղմակահարույց հայտարարություն է արել․

«Սանասարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. նա մտել էր մի ոլորտ, որտեղ չպետք է մտներ»,-հայտարարել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

 

Ըստ էության` սա առաջին անգամ է, երբ Փաշինյանի կառավարության անդամի շահերի ներկայացուցիչը խոսում է Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների և համակարգային կոռուպցիայի առկայության մասին։ Փաստաբանը շեշտում է իր խոսքում, որ ՊՎԾ պետը կարող է բացահայտել տարբեր կառույցներում առկա կոռուպցիոն շղթաներ, և ըստ նրա` հենց դրա համար են փորձում իր պաշտպանյալին հեռացնել իշխանությունից։

Սա ուղիղ մեղադրանք է ուղղված վարչապետ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել ԱԱԾ-ն, որը վարչապետին ենթակա կառույց է, և ըստ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի` ԱԱԾ-ն կառավարվում է վարչապետի կողմից։

Ստացվում է` վարչապետ Փաշինյանը, ով ըստ օրենքի կառավարում է ԱԱԾ-ն, վախենում է Սանասարյանի կողմից հնարավոր բացահայտումներից և փորձում է նրան մեկուսացնել։ Այլ կերպ փաստաբանի պնդումը հնարավոր չէ հասկանալ:

Եթե իհարկե Փաստաբանն ու Սանասարյանը չսկսեն պնդել, որ այս ամբողջ «դավադրությունը» ԱԱԾ քննիչի ինքնագործունեության արդյունք է։ Դա վստահաբար բավական ծիծաղելի կլինի և ամենևին հասարակական ընկալումներում ի օգուտ Դավիթ Սանասարյանի չի աշխատի։

Աղբյուր՝ Politik.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular