ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սեփական ժողովրդին ոչխարի տեղ է դնում` ցուցադրելով կեղծ տեսանյութեր շփման գծից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական հեռուստաալիքները ոչխարի տեղ են դրել սեփական ժողովրդին` տարածելով տեսանյութեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից հայկական կողմի, իբր, կորուստների մասին, որոնցում այդ «կորուստները» չեն երեւում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական բոլոր կայքերը շրջանառում են ANS հեռուստաալիքի կողմից ճակատային գծից պատրաստած, այսպես կոչված, ռեպորտաժը, որում թղթ ակից Վահիդ Մուստաֆաեւը սեփական ժողովրդին ցույց է տալիս, իբր, հեռվում խոցված հայկական տանկ: Սակայն, իրականում տեսանյութում ոչ մի տանկ էլ չի երեւում: Չնայած դրան` նա ասում է, որ իրենց «խիզախ» բանակայինները, իբր, խոցել են հայկական բազմաթիվ նման տանկեր եւ այլ տեխնիկա, որոնք նույնպես տեսանյութում չկան: Դրանում կարող եք համոզվել` դիտելով տեսանյութը:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել է ադրբեջանական բանակի 14 տանկ, երկու ուղղաթիռ, երկու անօդաչու թռչող սարք եւ այլ տեխնիկա ու 200-ից ավելի զինծառայող ոչնչացվելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular