ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին անգամ Երևանի երաժշտական դպրոցի սաները կմեկնեն հյուրախաղերի

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանում հյուրընկալել է քաղաքապետարանի ենթակայության Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի Շաքե Ասչյանի վոկալի դասարանի սաներին, ովքեր մեկամսյա հյուրախաղերով մեկնելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2015 թվականին դպրոցի հիմնադրման 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքում դպրոցի սաների մասնակցությամբ բեմադրվում է Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Ամերիկաբնակ Սիլվա և Կարո Կավուկչյանները, համացանցում տեսնելով օպերայի տեսագրությունը, ոգևորվում են և 2015-ի նոյեմբերին Երևան այցի ընթացքում հյուրընկալվում դպրոցում, ներկա լինում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից մեկի ժամանակ բեմադրված «Պատարագ առ Կոմիտաս» համերգ-ներկայացմանը: Այնուհետ նրանք որոշում են, որ պատանիների ելույթը պետք է դիտի նաև ամերիկահայ հանդիսատեսը: Ավելի ուշ դպրոցի սաները Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից պաշտոնական հրավեր են ստանում:
Դպրոցի սաները ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի հեղինակավոր «Ալեքս» թատրոնում հանդես կգան երկու բեմադրությունով:
Շնորհավորելով և հաջող ելույթներ մաղթելով երեխաներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ Երևանի երաժշտական դպրոցների պատմության մեջ սա առաջին հյուրախաղն է: «Անչափ ուրախ եմ մեր սաների հաջողության համար: Դպրոցի ջանքերը գնահատվեցին նաև հանրապետությունից դուրս մեր հայրենակիցների կողմից: Առհասարակ, նման հրավեր ստանալն ու հյուրախաղերով հանդես գալը մեծ հաջողություն է: Վստահ եմ, որ Երևանը կներկայացնեք լավագույնս և տպավորություններով լի կվերադառնաք՝ արդեն նոր բեմադրությունների մտահղացումները կյանքի կոչելու հաստատակամությամբ»,- նշել է քաղաքապետի տեղակալը:
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը նշել է, որ հաջողությունում մեծ է նաև հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից դպրոցում իրականացված ծրագրերի դերը: «Ամբողջությամբ վերանորոգված նոր դահլիճն արդեն տրամադրող էր՝ միջոցառումների ցանկը նոր ու հետաքրքիր ներկայացումներով համալրելու առումով: Երկու բեմադրությունները, որոնք մեզ հաջողություն բերեցին, դպրոցի երաժշտական մասի ղեկավար, կոնցերտմայստեր Քնարիկ Վարդանյանի, «Արտիստ» թատերական ստուդիայի ղեկավար Արթուր Բաբայանի և ներկայացումների բեմադրիչ, գեղարվեստական ղեկավար Գոշ Սարգսյանի ջանքերով էին, որոնց շնորհիվ էլ այս ամենն իրականություն դարձավ»,- նշել է Անահիտ Գևորգյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular