ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում ականապատ ոստիկանական մեքենա է պայթել. կա 15 զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանի ռազմականացված ոստիկանության առնվազն 15 մարտիկ է զոհվել պայթյունի հետեւանքով, որը որոտացել է Մահարաշտրա նահանգում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով NDTV-ին։

Աղբյուրի տտվյալներով, դեպքը տեղի է ունեցել Գադչիրոլիի շրջանում, որը գտնվում է Չհաթիսգարխ նահանգի սահմանին, որտեղ հատկապես ակտիվ են մաոական զինյալները։

Նախնական վարկածի համաձայն, հանցագործները գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ամրացրել են ոստիկանական մեքենային։

Reuters լրատվական գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ զոհերի թիվը 16 է, վկայակոչելով իր ոստիկանական աղբյուրները։

Հեռուստաընկերության հաղորդմամբ, ավելի վաղ այդ շրջանում զինյալներն այրել են մի քանի ավտոմեքենաներ, որոնք պատկանել են այդ տարածքում ավտոմայրուղի կառուցող ընկերությանը։

Մաոական գրոհայինները, որոնց Հնդկաստանում անվանում են «նաքսալիթներ», ակտիվորեն գործում են Հնդկաստանի մի շարք նահանգներում՝ Բիհարում, Չհատիսգարխում, Ջարքկհանում, Օրիսում եւ այլուր։ Նրանք մղում են պարտիզանական պատերազմ, թաքնվելով ջունգլիներում եւ անընդհատ մուտք գործում բնակավայրեր՝ իշխանությունների ներկայացուցիչների վրա հարձակումներ իրականացնելու համար։

1960-ական թթ սկսած այդ ծայրահեղականները պայքարում են Հնդկաստանի կենտրոնական կառավարության դեմ՝ իրենց համար հռչակելով «գյուղացիներին կապիտալիզմի շահագործումից ազատագրելու» կարգախոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular