ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի ծայրահեղ աջ առաջնորդները հիշեցնում են նացիստների իշխանության գալը․ ՄԱԿ փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպայում ազգայնական, ծայրահեղ աջ առաջնորդների նոր դասը հիշեցնում է անցյալ դարի 30-ական թվականները, երբ նացիստները եկան իշխանության։ Այս մասին հայտարարել է ցեղասպանության կանխման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ադամ Դիենգը՝ հայտնում է Reuters-ը։

Նա Եվրոպայի ձախերին կոչ է արել ավելին անել այլատյացության վերածննդին դիմակայելու համար՝ ակնարկելով 2015թ․ սկսած միգրանտների հոսքի հետ կապված բացասական աճող արձագանքը, որը հնարավորություն է տվել ծայրահեղ աջերին ընկնել ողջ Եվրոպայով մեկ ազգային խորհրդարաններ։

Նա հիմնվել է այն վնասի վրա, որ հասցվում է «հզոր տերությունների» կողմից, որոնք հրաժարվել են միջազգային պարտավորություններից եւ Հունգարիայի ու Իտալիայի հակամիգրանտական քաղաքականության վրա։ Սակայն նա նաեւ ձախերին մեղադրել է նրանում, որ նրանք լկտի քաղաքական խաղեր են խաղում՝ փոխանակ հաստատակամորեն հեռանան ծայրահեղ աջերից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular