ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 14-ի առավոտյան Ռադան կորոշի Ուկրաինայի նախագահի երդմնակալության օրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 14-ի առավոտյան Ուկրաինայի Գերագույն ռադայի խմբակցություններն ու խբերը կորոշեն՝ համաձայն են արդյոք երդմնակայությունը մայիսի 19-ին նշանակելու նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկին՝ հայտնել է «ընդդիմադիր բլոկ» խմբակցության ղեկավար Վադիմ Նովինսկին։

«Բոլորն ի գիտություն են ընդունել այդ ամսաթիվը։ Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները խոստացել են, որ մայիսի 13-ի երեկոյան կամ 14-ի առավոտյան իրենց խմբակցություններում կկայացվեն որոշումներ։ Մայիսի 14-ին Ուկրաինայի նախագահի երդմնակալության օրվա մասին հարցը կքվեարկվի Գերագույն ռադայի դահլիճում»,- շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է Վադիմ Նովինսկին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ 

Մայիսի 4-ին Գերագույն ռադայում կայացել է Վ․ Զելենսկու հանդիպումը խորհրդարանի ղեկավարության և խմբակցությունների ղեկավարների հետ։ Զելենսկին առաջարկել է երդմնակալությունը նշանակել մայիսի 19-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular