ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հարձակման հենց առաջին վայրկյանից պետք էր հարվածել «Բաքու-Ջեհյան» գազատարին. Հ. Չաքրյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ չի բացառվում, որ արցախա-ադրբեջանական սահմանային վերջին պատերազմական գործողությունները կարող էին որոշ առուով կապ ունենալ Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականության իրացման հետ: Նրա դիտարկմամբ` Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռը խոցելուց հետո Էրդողանն սկսել է Ռուսաստանի նախագահի հետ բանակցելու տարբեր ձևեր փնտրել, սակայն հանդիպելով Վ. Պուտինի կոշտ դիրքորոշմանը՝ կարող էր նաև փորձել Ռուսաստանին այս անգամ էլ հարված հասցնել Հայաստանի միջոցով` քաջ գիտակցելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակից երկիրն է: «Ի դեպ, Թուրքիան 1991-ից Հայաստանի հանդեպ հակահայկական քաղաքականություն է վարում, հետևաբար, միանգամայն հնարավոր է, որ Թուրքիան Ադրբեջանին դրդի լայնամասշտաբ գործողությունների՝ քաջ իմանալով, որ նման բախումը Հարավային Կովկասում Ռուսաստանի համար հավելյալ բարդություններ կստեղծի»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետը:
Այնուամենայնիվ, նա համաձայն չէ որոշ քաղաքագետների այն տեսակետի հետ, որ Ադրբեջանին պատերազմական գործողությունների դրդելով Թուրքիան նպատակ ունի ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն ապահովել այս տարածաշրջան: Թուրքագետի մեկնաբանմամբ` ՆԱՏՕ-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն այն պարտավոր է պաշտպանել անդամ երկրներին այն դեպքում միայն, երբ որևէ երկիր ենթարկվում է հարձակման: «Բացի այդ՝ մոտ երեք շաբաթ առաջ Լյուքսեմբուրգի արտգործնախարարը գերմանական «Շպիգել» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Թուրքիան թող հույսը չդնի ՆԱՏՕ-ի վրա և Ռուսատանի դեմ ագրեսիվ քայլեր իրականացնի, քանի որ ՆԱՏՕ-ն պարտավոր չէ պաշտպանել Թուրքիային: Այսինքն, եթե ռուսները հարձակվեին, ապա Թուրքիան իրավունք կունենար պահանջելու, որ իրեն պաշտպանեն, բայց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զորքեր տեղափոխելն այս դեպքում իրատեսական չէ»,- ասում է Հ. Չաքրյանը:
Նրա կարծիքով՝ ամենևին էլ իրատեսական չէ նաև այն, որ մի օր ՆԱՏՕ-ն մուտք կարող է գործել Ադրբեջան, իսկ հարավկովկասյան տարածաշրջանի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ այն միանգամայն բացառվում է: Խոսելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած պատերազմական իրավիճակի հետևանքով ապրիլի 5-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին՝ թուրքագետն ասաց, որ ինչպես և սպասվում էր, այն կրկին նույն բովանդակությունն ունեցավ, քանի որ դարձյալ իրենց կոչերը հավասարապես երկու կողմերին են վերաբերում: «Նույնիսկ Ռուսաստանն է ագրեսորին և պաշտպանվողին նույն կոչերն անում: Դա ընդունված ձև է, սակայն, այդ հայտարարություններն անում են ոչ թե խաղաղություն վերահաստատելու համար, այլ հակամարտության նախաձեռնությունն իրենց ձեռքը պահելու համար: Կարծում եմ՝ պետք չէ շատ ուշադրություն դարձնել գերտերությունների ղեկավարների հայտարարությունների վրա: Նրանք իրենց շահերն ունեն Հարավային Կովկասում և այդ հարցում մրցակցում են Ռուսաստանի հետ»,- ասում է Հ. Չաքրյանը:
Թուրքագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է դադարի «խելոք մնալու» դերը կատարել, փոխարենը, Ադրբեջանի հարձակման հենց առաջին իսկ վայրկյանից պետք է հարվածեր Բաքու-Ջեհյան գազատարին, որը ԼՂՀ սահմանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է գտնվում: «Բազմիցս նույն այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական խմբերը չեն կարողացել շփման գծին մոտենալ ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով, սակայն այդ ժամանակ էլ կրկին չեն դատապարտել Ադրբեջանին: Այդ ժամանակ էլ ընդամենը դժգոհություն են հայտնել: Հետևաբար, նրանց այդ հայտարարությունների վրա պետք չէ շատ ուշադրություն դարձնել, այլ հակավոր է տեղին և ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել և թույլ չտալ, որ հակառակորդը նման վայրագություններ իրականացնի»,- ասում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular