ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը լուրջ հակահարվածից դեռ փորձում է ուշքի գալ. Ա. Ռուստամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց սահմանին տիրող վիճակի եւ ռազմա-քաղաքական զարգացումների մասին: «Ադրբեջանը լուրջ հակահարվածից դեռ փորձում է ուշքի գալ, սակայն մենք պետք է իմանանք, որ ունենք մի թշնամի, ով իր տեսակով չի փոխվում: Մենք պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրության, այդ իմաստով է կատարվել նախագահի հայտարարությունը, որ հակառակորդի կողմից տեսնում ենք լայնամասշտաբ պատերազմ հրահրելու հավանականությունը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե Ադրբեջանի գործողությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում միջզգային նորմերի չափանիշների մեջ: «Ադրբեջանը հրաժարվում է առաջնորդվել միջազգային չափանիշների համաձայն համակեցության նորմերով, իսկ նման երկրից ամեն ինչ սպասելի է»,- ասում է նա:
Ըստ Ա. Ռուստամյանի՝ Հայաստանը պետք է միշտ զգոն լինի եւ այն, որ հայկական կողմին հաջողվեց տապալել Ադրբեջանի բլից կրիգը, խոսում է այն մասին, որ հայկական կողմը պատրաստ էր ցանկացած զարգացման: «Առաջինը հաջողությունն ապահովել են ու հարվածն իրենց վրա են վերցրել հայ զինվորները, ավելին՝ հակառակորդին ապշեցրել է հայկական կողմի հակահարվածը: Ալիեւը փորձել է կրկնել այն, ինչ ժամանակին արել է Հիտլերը: Ալիեւին հաջողվեց նմանվել Ադոլֆ Հիտլերին այն առումով, որ Հիտլերն էլ էր ֆաշիստ, ու Ալիեւն էլ կունենա այն վախճանը, ինչ վախճան ունեցավ Հիտլերը: Ֆաշիստական Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխում: Եվ նման հակառակորդ ունենալու պարագայում միշտ պետք է աչքի տակ ունենալ լայնամասշտաբ պատերամի վտանգը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, թե վստահ է, որ հիմա ավելի պատրաստված ենք ու միահամուռ: «Որքան էլ փորձեն իրենց ավանտյուրիստական մեթոդները կիրառել, միեւնույն է, նույն ճակատագրին են արժանանալու եւ ավելի վատ հետեւանքներ են ունենալու»,- ասաց պատգամավորը:


Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular