ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն-Գընին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ակտիվ եւ արդյունավետ գործունեությունը մեր երկրում եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ: Վարչապետը կարեւորել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը եւ խնդրել Կորեայի Հանրապետության նախագահին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար եւ հավելել, որ իր երկրի կառավարությունը եւս կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը, ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանական մակարդակով: Ու Յուն-Գընը նշել է, որ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է երկկողմ համագործակցությունը զբոսաշրջության եւ հումանիտար ոլորտներում: Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստան այցելած կորեացի զբոսաշրջիկների թիվը 2017-ի համեմատ կրկնապատկվել է՝ անցնելով 7 հազարը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թեւակոխել է նոր եւ կարեւոր փուլ. կառավարության նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Գործադիրի ղեկավարը հետաքրքիր է համարել տնտեսության զարգացման Կորեայի փորձը եւ այդ ուղղությամբ եւս համագործակցության հույս հայտնել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները նպաստում են նաեւ բիզնես միջավայրի բարելավմանը եւ հայ-կորեական տնտեսական համագործակցությանը նոր թափ հաղորդելու տեսանկյունից կարեւորել բիզնես կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular