ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոմանք դրսից թելադրված, արհեստածին հայտարարություններ են անում տարածքների հանձնման վերաբերյալ. Ս. Ավետիսյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ որպես պետություն՝ պետք է շատ զգույշ լինենք ու թույլ չտանք, որ արհեստածին շարժումները մեզ մոտ ներմուծվեն ու փորձեն արմատներ գցել:

«Արցախում քառօրյա պատերազմից հետո հետեւություններ արել են ու պաշտպանական բնագավառում լուրջ քայլեր են ձեռնարկվում, ինչը շատ կարեւոր է:

Նրանք զբաղված են նաեւ իրենց առօրյա աշխատանքով, բայց, ցավոք, մեր հանրության մեջ երբեմն իրենց վրա ուշադրություն սեւեռելու ակնկալիքով հանդես են գալիս մարդիկ կամ քաղաքական ուժեր, որոնք փորձում են դրսից թելադրված, արհեստածին հայտարարություններ անել տարածքների հանձնման, ինչ-որ գաղտնի բանակցությունների հետ կապված, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Ասում եմ՝ դրսից են ներմուծված, որովհետեւ դրանց նպատակը մեզ մոտ ներքին հակասություններ, ներքին բախումներ հրահրելն ու դրանով որոշակի խնդիրներ լուծելն է կամ դրսից ղեկավարվող որոշակի ուժերի՝ այստեղ ընդլայնվելու փորձեր անելը»,- ասաց նա:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւս, անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հա տարածքին, ասաց. «Ոչ մի միլիմետր հող հանձնելու իրավունք չունենք: Ու կարեւոր չէ՝ ռազմավարակա՞ն են այդ տարածքները, թե՞ ռազմավարական չեն: Մենք վերադարձնելու խնդիր ունենք: Վուդրո Վիլսոնի գծած քարտեզը սահման է, տարածք է, որը պետք է վերադարձնել»:

Որպես հակադարձում` Սուքիաս Ավետիսյանը, նշեց՝ նախագահն ընդամենն արձանագրել է փաստը, ինչից հետո բազմիցս լսել ենք պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կարծիքը, որ մեկ օր բոլորս կտեսնենք, որ այդ տարածքները նորից վերադարձվել են տիրոջը՝ Արցախի ժողովրդին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular