ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաշմետի փառատոնն ավարտվել է Արման Գուշչյանի ստեղծագործության պրեմիերայով

ՄՇԱԿՈՒՅԹ

Յարոսլավում նախօրեին  կայացել է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի գեղարվեստական ղեկավարությամբ անցկացվող 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, առաջին անգամ հանդիստեսին ներկայացվել է ալտի, հարվածային և լարային գործիչների համար գրված «Letters and wave»  ստեղծագործունը, որի կոմպոզիտորն է Արման Գուշչյանը։

Երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Գուշչյանը Մոսկվայի կոնսերվատորիայի երիտասարդ կոմպոզիտոների ակումբի համահիմնադիրն է։ Նա համագործակցում է  Ռուսաստանի և Եվրոպայի երաժշտական կոլեկտիվների հետ, միախառնում է համակարգչային տեխնոլոգիաներն և ակուստիկ գործիչների հնչեղությունը։

Ա. Գուշչյանը ծնվել է 1981 թվականին Երևանում։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Գերազանց ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular