ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տարվա եղանակները». միջոցառում՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 98-րդ ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ
«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իրականացնել արժեքավոր հրատարակությունների լույս ընծայումը. այս անգամ ևս՝ 2019 թվականին միությունն արվեստասեր հասարակության դատին ներկայացրեց անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի՝ «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) գրքույկ-երգաշարը:
Միջոցառումը նվիրված էր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 98-րդ տարելիցին:

Հանդիպման սկզբում Դանիել Երաժիշտն անդրադարձավ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական գործունեությանը՝ առավել ընդհանրական ներկայացնելով «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) երգաշարն ու դրա ստեղծման պատմությունը:

-Մի առիթով Էդվարդ Միրզոյանի տանն էի, և թեյ էինք խմում: Խոսեցինք պոեզիայից և մեր միտքն այնքան ծավալվեց, որ հասանք Ճապոնիա: Այդ ժամանակ ես խոստովանեցի, որ ինձ հուզել է չինացի բանաստեղծ Բո-Ցզյույ-Իի (8-9-րդ դդ.) «Գարունը» բանաստեղծությունը և արտասանեցի, որից հետո սկսվեց այս երգաշարի ստեղծման պատմությունը: «Տարվա եղանակները» գրվել է մոտ տասը տարի` 1996-2006 թթ. ժամանակահատվածում։ Սկզբում գրվել է «Գարուն» ստեղծագործությունը, որն առաջին անգամ հնչել է Լոս Անջելեսում՝ Գևորգ Հունանյանի կատարմամբ: Ստեղծագործությունն ամբողջությամբ առաջին անգամ կատարել է Նունե Բադալյանը: Այս երգաշարը կատարել են նաև Հասմիկ Բաղդասարյանը, Դիանա Հարությունյանը։ «Տարվա եղանակները» հնչել է նաև Նյու Յորքում՝ կորեացի երգչուհի Վան Չանգ Կիմի և Շահան Արծրունու կատարմամբ,-նշեց Դանիել Երաժիշտը։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով ներկայացան նաև Աննա Պողոսյանը (վոկալ) և Մարգարիտ Սարգսյանը (դաշնամուր):

Երեկոն հարուստ էր Դանիել Երաժիշտի և Էդվարդ Միրզոյանի մտերմությունը ներկայացնող հետաքրքիր հիշողություններով:

- «Տարվա եղանակները» երգաշարի ստեղծման գործընթացը դանդաղում էր, իսկ 2002 թվականի գարունն էլ իր հերթին էր ուշանում. մի օր հանդիպեցի Էդվարդ Միրզոյանին, և նա ինձ հարցրեց, թե ի՞նչ է ուզում մեզնից այս եղանակը՝ ես էլ ասացի. «Այս եղանակն ուզում է, որ Դուք ավարտին հասցնեք Ձեր «Տարվա եղանակները»,- իր հուշերով կիսվեց Դանիել Երաժիշտը:

Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը որպես խորհրդանշական քայլ Դանիել Երաժիշտին հանձնեց «Տարվա եղանակները» (Չինական ռոմանսներ) հրատարակության առաջին օրինակը՝ ի նշան բազմարժեք և արդյունավետ համագործակցության:
Էդվարդ Միրզոյանի «Տարվա եղանակները» երգաշարը հիմնված է չինացի բանաստեղծների քառյակների վրա՝ Բո Ցզյույիի (772-846թթ.) «Գարունը», Բո Պուի (13-14 դդ.) «Ամառը», Լի Բոի (701-762թթ.) «Աշունը» և Չժան Կեցզյուի (13-14 դդ.) «Ձմեռը»: 
Գրքույկ-երգաշարը ներառում է նաև փոքրիկ գրքույկ՝ ռոմանսների նոտաներով, շարքի վերլուծությամբ, ինչպես նաև երաժշտագետ Դանիել Երաժիշտի հարցազրույցը կոմպոզիտորի հետ:

 ÐÐ° данном изображении может находиться: 2 человека, люди стоят

На данном изображении может находиться: 1 человек, борода

На данном изображении может находиться: 1 человек

На данном изображении может находиться: 8 человек, люди сидят

На данном изображении может находиться: 10 человек, люди улыбаются, люди стоят, обувь и в помещении

На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди стоят, костюм, обувь и в помещении

На данном изображении может находиться: 6 человек, люди сидят и в помещении

На данном изображении может находиться: 4 человека, люди сидят

На данном изображении может находиться: 1 человек, очки и часть тела крупным планом

На данном изображении может находиться: 1 человек, борода

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди сидят и борода

На данном изображении может находиться: 1 человек

На данном изображении может находиться: 3 человека

На данном изображении может находиться: один или несколько человек, люди играют на музыкальных инструментах и борода

На данном изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, костюм и в помещении

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят

На данном изображении может находиться: 1 человек, борода и часть тела крупным планом

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular