ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանի գործով 5 ժամ տևած դատական նիստն ավարտվեց. քննությունը կշարունակվի վաղը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միոջցի հիմնավորվածության վերաբերյալ, 5 ժամ տևած, հարցի քննությունը ավարտվեց։ Դատական նիստը կշարունակվի վաղը՝ մայիսի 16-ին, ժամը 11:00-ին։

Այսօրվա նիստում Քոչարյանի պաշտպանները շարունակեցին ներկայացնել իրենց դիրքորոշումը երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ։ Նախքան գործը դատաքննության պատրաստելը, դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular