ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նույն իրավիճակում ինքը ևս զինված ուժերը կբերեր զորանոցային վիճակի

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ հրապարակվեցին Արշակ Կարապետյանի և Սերժ Սարգսյանի ցուցմունքներից որոշ դրվագներ։ Ալումյանի փոխնանցմամբ, Կարապետյանն ասել է, թե նախագահն ասել է արտակարգ ռեժիմ հայտարարելու մտադրության մասին, իսկ Սերժ Սարգսյանն էլ առաջարկել է ստեղծել զինվորական վարչակազմ՝ այդ ժամանակ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի նախագահությամբ։

«Խորհրդակցությունից հետո որոշ սպաների մոտ դժգոհություն առաջացավ՝ ինչո՞ւ պետք  է ընդգրկվեն Երևանում տեղի ունեցող իրադարձություններին», - ցուցմունքում ասել է Կարապետյանը։ Նույն անձի ցուցմունքից մեկ այլ հատված. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ.-ի Մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, չնայած Ռոբերտ Քոչարյանը Զինված ուժերիում արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին, այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՊՆ Միքայել Հարությունյանը կատարել էր»։

Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում հերքել է Արշակ Կարապետյանի ցուցմունքը։ 2008 թվականի փետրվարի 23-ին հրավիրված խորհրդակցության հանգամանքները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում չի հիշել, քանի որ երկար ժամանակ է անցել, սակայն նշում է, որ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, որին մասնակցել է զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը։

«Ընդհանուր նպատակն է եղել զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը և բանակցություններ են վարում մյուս փոխնախարարի հետ, որ նա էլ միանա իրենց, ուստի պետք է թույլ չտալ և կասեցնել այդ ամենը։ Եվ դա առիթ հանդիսացավ, որ ՀՀ նախագահը իրավացիորեն, հանձնարարական տվեց, որ կամ դիմում են գրում և դուրս են գալիս զինված ուժերի համակարգից և շարունակում են մնալ Երկրապահում, կամ էլ դիմում են գրում և դուրս են գալիս Երկրապահի շարքերից և կատարում են իրենց ծառայողական պարտականությունները»,- ցուցմունքում հայտնել է Սերժ Սարգսյանը։

Հարցին ծանո՞թ է արդյոք Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ Միքայել Հարությունյանի 2008 թ.-ի փետրվարի 23-ին ստորագրած թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակությանը ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ այդպիսի հրաման չի տեսել, ծանոթ չի եղել։ Ծանոթ է այնքանով, որքանով մամուլում հրապարակվել է վերջերս։ Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ աղոտ հիշում է, որ դեռևս 2009 թ. պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է հիշյալ հրամանից քաղվածք հրապարակելու համար։ ՀՀ նախկին նախագահը հիշում է, որ այդ մասին խոսում էր նաև փաստահավաք խումբը, - «Սակայն այդ ժամանակ նշված հրամանն իմ ուշադրությանն առանձնապես չի արժանացել, որ մտածեմ, թե դա որևէ կապ ունի 2008 թ. հետընտրական իրադարձությունների հետ»։

Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցումցունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ ու ավելացրել. «Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular