ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորմա՞լ եք համարում, որ երեք գեներալ-գնդապետ ներգրավված է «Մարտի մեկի» գործում. Քոչարյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի հինգ գեներալ-գնդապետերից երեքը ներգրավված են «Մարտի մեկի» գործում։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի դեպ՝ այս մեղադրանքի մեջ միայն ես չեմ, նաև մեր բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցող մարդիկ են։ Նրանց կարելի է մատերի վրա հաշվել, եթե սա համարում եք նորմալ, համարեք։ Մենք ունենք ընդամենը հինգ գեներալ-գնդապետ, որից մեկը մահացել է. չորսը կան. նրանցից երեքը ներգրավված է Մարտի մեկի գործում»,– հայտարարեց Քոչարյանը։

Նշենք, որ «Մարտի մեկի» գործին առնչվում են պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular