ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին. Ֆոտո, Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Ի տարբերություն ժեստերի, դիմախաղի կամ խոսելու ընթացքում մեր շարժումների, որոնք կարելի է կառավարել, քնած ժամանակ մեր մարմնի դիրքերը կառավարելը դառնում է անհնար: Եվ եթե մի փոքր ուշադրություն դարձնենք, դրանք շատ բան կպատմեն քնած մարդու մասին: Սակայն հիմա մենք կուսումնասիրենք ոչ թե առանձին մարդկանց, այլ զույգերի դիրքերի նշանակությունները քնած ժամանակ,- գրում է Visu Jums-ը:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին

1. Կայուն հարաբերություններ, որոնք կառուցվել են մեծ դժվարությամբ: Մի քանի անհաջող փորձերից հետո զույգն արդեն մտածում է, որ այլևս երջանիկ չի լինի, և չնայած նրան, որ հիմա նրանք երջանիկ են, ամեն պահի վախենում են կորցնել այն:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին

2. Այսպես քնում են այն զույգերը, որոնք կապված են ամուր կապով, բայց օրվա մեծ մասն անց են կացնում իրարից հեռու: Նրանցից մեկը կարող է օրվա մեջ 10 ժամ աշխատել, իսկ մյուսն ամբողջ գիշեր զվարճանալ ընկերների հետ, սակայն նրանցից յուրաքանչյուրը մյուսին ընդունում է այնպիսին, ինչիսին նա իրականում կա:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին

3. Նրանցից ամեն մեկը մի կողմ է նայում, բայց նրանք կապված են ամուր կապով: Այսպես քնում են տարբեր խառնվածքի մարդիկ, որոնք ունեն տարբեր նախապատվություններ: Օրինակ` նրանցից մեկը սիրում է միայնություն, մյուսը` հավաքույթներ, խնջույքներ և այլն:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին

4. Նման կերպ քնում են սիրահար զույգերը: Սակայն նրանց հայացքները լրիվ տարբեր են, այդ պատճառով էլ չի կարելի ասել, որ նրանք փայլուն ապագա են ունենալու: Եթե զույգը քնում է այս դիրքում, դա նշանակում է, որ նրանք փորձում են պաշտպանվել շրջապատից:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին

5. Այսպես քնում են այն զույգերը, որոնք օրվա ընթացքում վիճել են: Այդ պահին երկուսն էլ արդեն ոչինչ չեն զգում միմյանց նկատմամբ կամ ուղղակի չեն ուզում դա ցույց տալ:

Զույգի քնելու դիրքը ևս խոսում է հարաբերությունների որակի մասին

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular