ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռ. Թադևոսյանը` Ապարանի թեկնածուների ինքնաբացարկի և տեղի ՀՀԿ գրասենյակում մեսիջ պարունակող պաստառի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր պարզ դարձավ, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք Ապարանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված չորս թեկնածուներից երկուսն արդեն հանել են իրենց թեկնածութունը:

Հիշեցնենք, որ այստեղ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր Ապարանի գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ինքնաառաջադրվել էին նաև ՀՀԿ-ական Տիգրան Եղիազարյանը և անկուսակցական գործարար թեկնածուներ Էդգար Փարվանյանը և Տիգրան Հովհաննիսյանը:

Նշենք, որ ՀՀԿ-ական Տ. Եղիազարյանն իր թեկնածությունն ավելի վաղ էր հանել, իսկ մեկ թեկնածու էլ այսօր է լքել մրցասպարեզը:

Փաստորեն, Ապարանի գործող քաղաքապետի մրցակիցների թիվը գնալով պակասում է: Orer.am-ը ՀՀԿ կազմակերպչական բաժնի վարիչ Ռուբիկ Թադևոսյանից փորձեց պարզել, թե արդյոք տեղյակ է այդ մասին և ինչպես կմեկնաբանի տեղի ՀՀԿ-ի գրասենյակում քաղաքապետի պաստառը փակցնելու փաստը:

- Պարոն Թադևոսյան տեղյա՞կ եք, որ Ապարանում առաջադրված թեկնածուներից երկուսն արդեն հանել են իրենց թեկնածությունը, և մնացել են գործող քաղաքապետը և ևս մեկ թեկնածու:

- Այո´: Այդ մասին երկու օրից ոչ միայն Ապարանի, այլև մնացած համայնքների մասին նույնպես մեր մամուլի ծառայությունը տեղեկություն կտարածի:

- Իսկ մինչ տեղեկություն տարածելը կարո՞ղ եք ասել, թե Ապարանի ՀՀԿ-ի գրասենակի վրա փակցված գործող քաղաքապետի նկարները ինչ-որ մեսի՞ջ են պարունակում: Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ն դրանով փորձում է ուղղորդել ընտրողներին:

- Ես տեղյակ չեմ, ճիշտն ասած, բայց բոլոր հարցերին մի քանի օրից կպատասխանենք:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular