ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Հերթական խայտառակ միջադեպը հղփացած թիկնապահների մասնակցությամբ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երիտասարդ աղջիկը հերթական խայտառակ միջադեպի մասին է պատմում․ եղբայրը մեքենայով ճանապարհ գնալիս է եղել, կողքից հայտնի օլիգարխներից մեկի «կորտեժն» է անցել՝ հղփացած թիկնապահների ջիպազգիները, առանց կարմիր լույսի ու արագաչափի նայելու, սլացել են մայրուղով եւ խփել-կոտրել մեքենայի հայելին։ Եղբայրը հետեւից նշաններ է արել, որ կանգնեն՝ սկզբում լուսային, ապա ձայնային, բանի տեղ չեն դրել «հաբռգածները»՝ քշել են, հեռացել։

Երիտասարդը որոշել է հետեւներից հասնել եւ կանգնեցնել, որ ԱՊՊԱ կանչեն եւ իր վնասը փոխհատուցեն։ Մի քանի կիլոմետր գնալուց հետո ջիպերը կանգնել են, թիկնապահներն իջել են մեքենաներից եւ «հանդուգն» վարորդին ծեծի ենթարկել։ Այնպես են ծեծել, որ տղան հիվանդանոց է ընկել, մի քանի տեղից դեմքին կար են դրել։

Օրեր անց հայտնվել է տանը՝ պատահարի ակնառու ապացույցները դեմքին։ Քույրը հարցնում է՝ ի՞նչ կարելի է անել։ Բնականաբար, պետք է գրել այդ մասին։ Եթե մեքենաների համարները հիշում է, վնասված հայելին կա՝ ի՞նչ խնդիր։ Լուսանկարենք, ձայնագրենք խոսքը եւ ներկայացնենք իրավապահներին, հասարակությանը, իշխանություններին։

Ոչ, ոչ, խնդրում է աղջիկը, մենք դեռ ապրելու ենք այս երկրում։ Հենց դրա համար էլ ասում եմ, որ լռել չի կարելի, պետք է խոսել, բարձրաձայնել, պահանջել, որ պատժեն, պայքարել։ Չէ՞ որ այս հղփացածները կանգ չեն առնելու, քանի դեռ չեն պատժվել։ Քանի դեռ քո եղբոր նման անմեղ զոհերը լռում են եւ հանդուրժում, որ իրենց նվաստացնեն, ծեծեն, վնասեն, շարունակելու են։ Ասածս կարծես համոզիչ չի հնչում։ Աղջիկն ու նրա հարազատներն ուրիշ ճշմարտություն ունեն, ուրիշ փորձ։ Եվ այսպես քանի-քանի դեպք են լռության մատնում, կոծկում հենց իրենք՝ զոհերը, ինչից էլ սնվում է երկրում տիրող անպատժելիությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular