ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատաիրավական համակարգում «վեթինգ» հնարավոր է. իմքայլական պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատաիրավական համակարգում «վեթինգ» իրականացնելու մասին: Ակնհայտ է, որ շարժառիթը եղավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին՝ դատարանի որոշումը: Վարչապետի հայտարարությունից հետո սկսվեցին քննարկումներ` մասնավորապես՝ մասնագետների կողմից, այն մասին, թե մեր գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս «վեթինգ» իրականացնել դատաիրավական համակարգում:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պարգամավոր Արթուր Դավթյանը նշեց, որ դատաիրավական համակարգում «վեթինգ» հնարավոր է իրականացնել. «Քննարկման արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի, բայց իմ անձնական կարծիքով՝ այո՛, հնարավոր է»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Սահմանադրության մեջ լինեն որոշ դրույթներ, որոնք, այնուամենայնիվ, թույլ չեն տալիս և կարող են ազդել «վեթինգի» լրիվ իրականացմանը, պատգամավորը պատասխանեց. «Տեսեք, դեռ մշակված չի, թե ինչ ընթացակարգով պիտի իրականացվի: Երբ ունենանք համապատասխան ընթացակարգ, կհասկանանք, թե այդ գործողությունները կարո՞ղ են խախտումների հանգեցնել, թե՝ ոչ: Չի կարող լինել կետ, որը կտանի խախտման»,-ասաց Արթուր Դավթյանը` նշելով, որ ընթացակարգը, միանշանակ, չպիտի հակասի գործող օրենքներին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular