Քոչարյանն այսօր դարձավ 62 տարեկան․ որտե՞ղ է նշելու նա ծննդյան տարեդարձը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձն է, նա դառնում է 62 տարեկան: Թե որտեղ է այժմ նա եւ ինչպես է նշելու տարեդարձը, դժվար է ասել։ Նրա գրասենյակի ղեկավարը` Վիկտոր Սողոմոնյանը, մեզ ասաց, որ 2-րդ նախագահը տարեդարձը կնշի արտերկրում:
Նա 2 օր առաջ է մեկնել Հայաստանից, իսկ թե կոնկրետ ուր, խուսափեց ասել: Ի դեպ, Հայաստանում գտնված ժամանակ Քոչարյանը հասցրել է հարցազրույց տալ «Ազատություն» ռադիոկայանին:
Այն, հավանաբար, կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանն անդրադարձել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերի, խոսել է նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: