ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանը չի խուսափում իր պատասխանատվությունից. Մեդվեդև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում պատասխանատվության իր մասից և կարգավորման անխափան գործընթաց ապահովելու պարտականությունից, այլ շարունակելու է ակտիվորեն դրան մասնակցել:
Այս մասին Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ռուսաստանի դերը կարծում եմ ակնհայտ է` մենք Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկն ենք: Ռուսաստանը երբևէ պատասխանատվությունից չի խուսափել: Հենց այս ամենը տեղի ունեցավ, նախագահը զանգարահել է և՛ նախագահ Ալիևին, և՛ նախագահ Սարգսյանին, արտահայտել է մեր դիրքորոշումը, կողմերին կոչ արել հանդարտվել, վերադառնալ բանակցությունների սեղանին, սկսել խորհրդակցություններ, կրակի դադարեցում հայտարարել: Բնական է այս ջանքերը շարունակվել են. Լավրովը եկել էր Բաքու, երեկ ես խորհրդակցություններ եմ ունեցել Երևանում, այսօր Բաքվում»,- ասել է ՌԴ կառա վարության ղեկավարը:
Մեդվեդևի հաղորդմամբ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ինքը չի լսել պնդումներ այն մասին, որ հակամարտության կարգավորման միջոցը ռազմականն է կամ լարվածության աճը: «Հակառակը` բոլորն էլ ասացին, որ այս շատ բարդ հակամարտության կարգավորման ուղին բանակցությունների միջոցով է, և որ հրադադարի պահպանմանն ու այն երկարաժամկետ խաղաղության վերածելու այլընտրանք գոյություն չունի: Սա ամենից կարևորն է»,- ընդգծել է ՌԴ վարչապետը:
Խոսելով հակամարտության կարգավորման ձևաչափի մասին` Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ նոր մեխանիզմներ ստեղծելը կարող է կրկնակի վտանգավոր լինել, քանի որ դրանով կաթվածահար կարվի գործող մեխանիզմների աշխատանքը: Նրա կարծիքով` պետք է վերադառնալ բանակցությունների այն սեղանին, որ ստեղծվում էր վերջին 20 տարիների ընթացքում: «Եթե այս հակամարտությունն առաջացած լիներ մի քանի տարի առաջ, ապա այս հարցին շատ բարդ կլիներ պատասխանելը, սակայն, ցավոք, այս հակամարտությունը տևում է 1994թ-ից, ուստի կան և՛ մեխանիզմներ, և՛ ֆորմատներ, և՛ առաջարկներ, խումբ, որը զբաղվում է դրանով: Բոլոր այս մեխանիզմները կան, սակայն, ցավոք, ինչպես տեսնում ենք, դա չի ապահովագրում նմանատիպ լարվածության աճից և ողբերգական իրադարձություններից, որոնք վերջերս տեղի ունեցան»,- շեշտեց ՌԴ վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular