Բերման ենթարկված Ջիվան Աբրահամյանը լայվ է մտել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը տեղեկացրել է, որ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել երեկվա պահվածքի համար: Ակտիվիստը ուղիղ եթերում է:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։
Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով հանդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։