ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Արցախի «Արդարություն» կուսակցությունն իր անհանգստությունն է հայտնում կեղծ հայրենասիրական կոչերի տակ թաքնված Սահմանադրական կարգի դեմ ուղղված հայտարարությունների ու բռնության գործողություններ հրահրող քայլերը և կոչ է անում Հայաստանի և Արցախի իշխանություններին քաղաքական գնահատական տալ նման երևույթներին:

Միևնույն ժամանակ կուսակցությունը ողջունում է Հայաստանում և Արցախում քաղաքացիական հասարակության և այլակարծության ձևավորման գործընթացում դրական միտումները, ինչպես նաև քաղաքական դաշտի կայացմանն ուղղված քայլերը, առանց որոնց անհնար է ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետության կառուցումը:

Հզոր երկիր կառուցելու հրամայականը օրենքի գերակայության, արդարության, ինչպես նաև օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի կիրառումն է:

Հզոր և միացյալ Հայաստանը յուրաքանչյուր հայի բաղձալի նպատակն է և այն չի կարող լինել քաղաքական շահարկման առարկա:

«Արդարություն» կուսակցության հայտարարություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular