ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող է տեսնենք այն օրը, երբ Հայաստանում հարուստ մարդը ասոցացվի ոչ թե կենդանիների ու անգրագետի հետ, այլ Ռուբեն Վարդանյանների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ մի հետաքրքիր տեսարանի ականատես եղա; Աբովյան փողոցով զբոսնում էր Ռուբեն Վարդանյանը; Միայնակ... ոտքով... առանց թիկնահների և հաստավիզ ու սափրագլուխ ուղեկցորդների; Հիմա ոնց մեր անիմաստ օլիգարխներին հասկացնենք, որ այդ մարդը շատ ավելի շատ ինտելեկտ ունի, քան իրենք բոլորը միասին վերցրած:

Շատ ավելի մեծ կապեր ունի աշխարհով մեկ, քան իրենք բոլորը միասին վերցրած: Շատ ավելի շատ փող ունի, քան իրենք բոլորը միասին վերցրած:

Եվ որ ամենակարևորն է, այդ ամենի հետ միասին ամհամեմատ շատ ավելի շատ հարգանք ու սեր է վայելում, քան իրենք բոլորը միասին վերցրած:

Հ.Գ. Կարող է տեսնենք այն օրը, երբ Հայաստանում հարուստ մարդը ասոցիացվի ոչ թե կենդանիների հետ, այլ Ռուբեն Վարդանյանների, ոչ թե անգրագետի հետ, այլ Դիլիջանի դպրոց հիմնողի, ոչ թե մականունավորի հետ, այլ միջազգային ճանաչում և գլոբալ և մասշտաբային մտածողություն ունեցող մարդու հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular