ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես պետք է իրեն պահի իդեալական դատավորը՝ ըստ Մխիթար Հայրապետյանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես պետք է իրեն պահի իդեալական դատավորը՝ ըստ Մխիթար Հայրապետյանի

 
 

«Այսօր սպորտային աշխարհում ամենաքննարկվող թեման է այն, որ օրեր առաջ Հենրիխ Մխիթարյանը` խորհրդակցելով «Արսենալ»-ի ղեկավարության և համապատասխան իրավաբանների և մասնագետների հետ, եկավ որոշման, որ չի մեկնելու Բաքու՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից տրված անվտանգության երաշխիքների: Մենք աջակցում ենք նրան»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի որոշումը և չի հասկանում նրանց, ովքեր տարակուսում են` Մխիթարյանը ճիշտ արեց, թե ոչ. «Մխիթարյանը շատ հաշվարկված և կշռադատված որոշում է ընդունել: Ինչպե՞ս կարելի է տալ երաշխիքներ, երբ չգիտես, թե ինչ կպատահի, եթե Մխիթարյանը գոլ խփի, հետո բարձրացնի Հայաստանի դրոշը: Այսպիսի բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն Ադրբեջանը չի տալիս»,- ասաց նա:

Մխիթար Հայրապետյանի հայտարարությունից հետո լրագրողները այլ թեմաներից հարցեր ուղղեցին:

Հարցին, թե արդյո՞ք դատավոր Ալբերտ Ազարյանի վրա խորհրդարանական ճնշում կա, պատգամավորը պատասխանեց. «Ես այս հարցին անդրադարձա, բայց չցանկացա շատ խոսել, սակայն երբ նմանօրինակ հայտարարություններ են հնչում դատավորների կողմից պատգամավորների կամ խորհրդարանի հասցեին, կա հնարավորություն ԲԴԽ-ին դիմելու և քննելու տվյալ դատավորի վարքագիծը: Ես հույս ունեմ, որ հետագայում նման հայտարարություններից զերծ կմնան»,- ասաց Մխիթար Հայրապետյանը` շեշտելով, որ համամիտ չէ այն գնահատականներին, թե քաղաքական հետապնդումներ կան:

Անդրադառնալով Ալբերտ Ազարյանի ներկայացրած երկու տարբերակներին, որոնց դեպքում նա հրաժարական կտա, Մխիթար Հայրապետյանը նկատեց. «Իմ պատկերացմամբ, իդեալական դատավորն այսպիսի իրավիճակում պետք է զերծ մնա նման հայտարարություններից, որովհետև դա դիտարկվում է առաջին հերթին դատաիրավական համակարգի բարի համբավը ստվերելու համատեքստում: Ես կարծում էի, որ մեր դատավորները զերծ կմնային պիտակավորելուց, վիրավորելուց, բայց, այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք: Կարծում եմ, որ հանրությունը պիտի գնահատի նմանօրինակ քայլերը»,-ասաց նա:

Խոսելով օրեր առաջ հանրահավաքի ընթացքում ընչած ատելության և բռնության կոչերի մասին, պատգամավորն ասաց, որ նման բաները որևէ պարագայում չի ողջունվել իրենց քաղաքական թիմի կողմից. «Մենք նույնիսկ դատապարտել և դատապարտում ենք նման բաները, դա որևէ կերպ պետք չէ կապել մեզ հետ: Նման բաները նույնիսկ աջակցություն չեն ստացել մեր քաղաքական թիմի կողմից: Յուրաքանչյուր քաղաքացի ազատ բողոքի իրավունք ունի, այլ հարց է, թե արդյո՞ք նրանք իրավունք ունեն խոսել մեր թիմի անունից»,-եզրափակեց Մխիթար Հայրապետյանը` ասելով, որ հայտնի ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը 2018 թվականին որքան էլ կապ ունեցած լինի իրենց քաղաքական թիմի անդամների հետ, դա չի նշանակում, որ այժ կամ ունի: Նրա խոսքով` ակտիվիստին չի ճանաչում և չգիտի նույնիսկ՝ նա ՔՊ-ի անդամ է, թե՝ ոչ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular