ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավադրությունների տեսությունը» հասավ Լոռի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին երկու մեքենա է ծառայում, որ նա ամիսը 350 լիտր բենզին է դուրս գրել, որով, իբր, ամիսը 35 անգամ գործուղման է գնացել Երեւան, այնինչ օգտագործել է միայն 50 լիտրը, մնացածը յուրացվել է։ Մարզպետը, արդեն իսկ արձագանքելով այդ հրապարակումներին, նշել է, որ դրանք կեղծիք, ապատեղեկատվություն և հերյուրանք պարունակող են։ Դրանից առաջ էլ տարատեսակ քննարկումների առիթ դարձան մարզպետարանի պարգևավճարներն ու մարզպետ Ղուկասյանի ինքնապարգևատրումը, հետո՝ Լոռու հանրակրթական դպրոցների տնօրեններին ճնշելու մասին ահազանգերը, ըստ որոնց՝ վերջիններս մեղադրում են աշակերտներին «Քաղաքացու օրվա» միջոցառումներին մասնակից չդարձնելու համար: Լոռու մարզպետը, դեպքին անդրադառնալով, նշել էր, որ ինքը տեղյակ չէ, թե տնօրենների վրա ճնշումներ են կիրառում:

Ինչպես տեսնում ենք՝ Լոռու մարզպետի աշխատանքային առօրյան անչափ հագեցած է, սակայն ոչ թե աշխատանքով, այլ տարաբնույթ սկանդալներով: Օրինակ, ըստ մամուլում առկա որոշ տեղեկությունների՝ Վանաձորում համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի նշանակման համար միջնորդում է անձամբ Լոռու մարզպետը՝ հորդորելով, որ իր թեկնածուին նշանակեն: Իսկ գազելների վարորդների գործադուլը, որի համար պատճառ է հանդիսացել նաև մարզպետարանի թերացումը՝ մարզպետը դիտարկում է իր դեմ կազմակերպված դավադրություն, թերևս հետևելով իրենց քաղաքական լիդերին, ով սիրում է ներքին և արտաքին դաշտում առկա թերացումները բարդել զանազան դավադրությունների տեսությունների վրա: Մինչ մարզպետը անտեսանելի դավադիրների դեմ է պայքարում՝ Վանաձորում տրանսպորտի խնդիրն օր օրի սրվում է: Իհարկե, բնավ չենք պնդում, որ մարզպետը կապ ունի վերը նշված սկանդալային դեպքերի հետ, միևնույն ժամանակ, եթե նա տեղյակ չէ իր մարզում կատարվող անցուդարձից, խախտումներից, եթե չի հասցնում հետևել իր ենթականերին և կոպիտ ասած՝ բռնել նրանց ձեռքը, ապա ի՞նչ է դա, եթե ոչ պաշտոնյայի թերացում: Նոր Հայաստանում պետք է արմատախիլ արված լինեին ոչ միայն կառուպցիոն դրսևորումները, այլև առաջին հերթին՝ պաշտոնյաների՝ սեփական աշխատանքին «մատների արանքով նայելը», քանի որ բազմաթիվ խնդիրների առաջացման պատճառը հենց պաշտոնյաների ոչ կոմպետենտությունն է...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular