ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհակալություն, իմ սիրելի սկեսուր-մայրիկ, ինձ երջանկություն պարգևելու ու նման որդի դաստիարակելու համար…

ՖՈՏՈ

Երբ ես ամուսնանում էի, ես  պատկերացում չունեի, թե ինչ է ամուսնական կյանքն, ինչ է նշանակում ամուսնացած կին լինել:  Ես համերաշխ ընտանիքում  չեմ մեծացել, իմ հայրը կռվարար մարդ էր: Նա շատ է տանջել իմ մայրիկին, մայրիկս նրա կողքին երբեք երջանիկ չի, մեր տանը միշտ վեճ ու կռիվ էր, ես բազմիցս ականատես եմ եղել ինչպես էր տատիկս մայրիկիս վիրավորում և ինչպես էր լարում նրանց էլ ավելի լարված հարաբերությունները: Եվ մտածում էի, որ  ընտանեկան կյանքն այդպիսին է:

Մեր հարսանիքի օրը  մայրս ինձ ասաց. «Աղջիկս լավ ամուսին ունենալու համար շնորհակալ եղիր սկեսուրիդ»:

Եվ հիմա տարիներ անց, երբ ես արդեն երեխաներ ունեմ, մենք կայացած ընտանիք ենք, ես իսկապես հասկանում եմ, թե որքան մեծ էր իմ սկեսուրի դերը մեր երջանկության մեջ: Եվ այժմ կարող եմ  ասել, որ իմ երջանկության համար ինչ որ չափով նրան եմ շնորհակալ:

Ես երջանիկ եմ նրա դաստիարակած տղայի շնորհիվ, որովհետև նա իսկապաես լավ մարդ է դաստիարակել իր որդուն:

Սկեսուրս միշտ մեր կողքին է եղել: Մեր ամունության առաջին իսկ օրվանից բարի հրեշտակի նման թևերը փռել է մեզ վրա ու պաշտպանել է մեզ իր մայրական ջերմությամբ ու օրհնանքով:

Մինչ ամուսնանալս, ես չէի պատկերացնում, որ մեկ այլ կնոջ կկարողանամ մայրիկ ասել  և սիրել նրան հարազատ մոր պես:

Շնորհակալություն ՄԱՅՐԻԿ, իմ սիրելի սկեսուր:

Շարունակությունը` ԱՅՍՏԵՂ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular