ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կըսեմ, որ էրթան, պապայիս բերեն. Հայկ Թևոյանի դստերը ծառայակից ընկերները տարան առաջին դասարան. Հուզիչ տեսանյութ....

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանագոտում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանի դուստրն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, առաջին դասարան գնաց:

6-ամյա Անահիտին դպրոց էին ուղեկցում հոր ծառայակից ընկերները։ Անահիտը հասկանում է՝ ինչու հայրը խոստացածի պես չի եկել ու զինվորական հագուստով իրենց տուն եկած անծանոթներին ոչինչ չի հարցնում։

«Միայն զինվորներին կըսեմ, որ էրթան, պապայիս բերեն»,- ժպտում է նա։

Անահիտը հայացքն այս ու այն կողմ է գցում․ գուցե նման մի հագուստով էլ հայրը մտնի տուն։ Աղջնակը, թերեւս, հասկանում է, որ հրաշք է ուզում․ էլ չի հավատում հարազատների պատմածներին, թե հայրը ծառայության մեջ է։

«Արդեն հասկանում է, որ եթե Ղարաբաղում լիներ, եկած կլիներ։ Որ քարն էլ տեսավ, առավել եւս հասկացավ։ Փոքր որդիս՝ Արամիկը մոտեցել էր նկարին, Անահիտը կըսե՝ ես գիտեմ, որ պապան էլ չի գա, մաման մեզ խաբում ա Արամիկ ջան»,- արցունքներն է սրբում երեխաների մայրը՝ տիկին Ջավահիրն ու շարունակում. «Անահիտս ու Արամիկս ամենափոքրն են, իրանց հետ ուրիշ ձեւ էր կապված Հայկը։ Ասում էր՝ Անահիտիս ձեռքից բռնեմ, դասի տանեմ․․․»։

Անահիտը հոր ընկերների ձեռքերից բռնած մտնում է հայրենի՝ Նորաշեն գյուղի դպրոց։ Առաջին դասարանցիներին ողջունելիս բոլորն իրենց ելույթներում Հայկ Թեւոյանին են հիշում։ Բոլորի հայացքներն ակամայից Անահիտի կողմն են ուղղվում։ Աղջնակն անտարբեր է տեղի ունեցողին․ նրա խելացի աչքերը կրկին այս ու այն կողմում ամենասպասված դեմքն են փնտրում․․․

40-ամյա Հայկ Թեւոյանը 5 երեխաների հայր էր։ Նա զոհվել է սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով։

Հայկ Թեւոյանը ընտանիքի միակ աշխատողն էր: Հայկ Թեւոյանը Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ անձնական արիության համար հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular