ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Բեգլարյանը, Մհեր Սեդրակյանը, Գուրգեն Արսենյանը և այլոք` Հովհաննես Հովսեփյանի թիրախում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Զանգվածային լրատվության տարբեր միջոցներ արդեն հայտնել են Ֆինանսների նախարարությունից անջատված Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուի անունը: Իշխանական կուլիսներում արդեն խոսվում է, որ ՊԵԿ-ի ղեկավար է նշանակվելու ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը:

Եվ ահա, Orer.am-ի աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Հովսեփյանի աշխատանքային տրամադրությունների մասին: Օրեր առաջ Հովսեփյանը նեղ շրջապատում շեշտել է, որ ՊԵԿ է գնում օլիգարխների բիզնեսների ու չարաշահումների մասին հսկայական թղթապանակներով: Մասնավորապես նշանակումից անմիջապես հետո նրա թիրախում են հայտնվելու Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի, Գուրգեն Արսենյանի, Արկադի Համբարձումյանի, Վարդան Այվազյանի և այլոց բիզնեսները:

Հովսեփյանը շեշտել է, որ գործարարների պորտատեղադրումը կատարվելու է երկրի ամենաբարձր պաշտոնյայի դաբրոյով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular