Այս իրերը անհաջողություն են բերում տուն, ազատվեք դրանցից
ՎԻԴԵՈԲնական աղետներ պատկերող լուսանկարներ և նկարներ
Պարզվում է, բնական աղետների պատկերներով նկարները, օրինակ, ժայթքող հրաբուխ, ձնաբուք, ցունամի պատկերող նկարները, լուսանկարները, քանդակները անհաջողություն են բերում տուն:
Առանց զույգ իրերը
Ժողովրդական հավատալիքների համաձայն առանց զույգի մնացած իրերը անհաջողություն են բերում տուն, պետք է ազատվել դրանցից, օրինակ, երբ մնացել է կոշիկի կամ հողաթափի, դահուկի կամ չմուշկի մեկ հատը, կամ ձեռնոցի մեկը կա, մյուսը՝ ոչ:
«Մահացած իրեր»
Այդպիսի իրեր են համարվում կենդանիների խրտվիլակները, չորացրած ծաղիկները: Դրանցից պետք է ազատվել, կամ ժամանակ առ ժամանակ մաքրել, վատ աուրայից ազատվելու համար:
Կանգնած ժամացույց
Շատերն են կարծում, որ տանը կանգնած ժամացույց չի կարելի պահել: Տանը գտնվող ժամացույցը միշտ պետք է աշխատի , այլապես այն անհաջողություն կբերի:
Կոտրված ապակիներ
Եթե ապակին կոտրվել է կամ ճաքել է անմիջապես փոխարինեք այն նորով: Կոտրված ապակին թույլ չի տալիս, որ հաջողությունը տուն մտնի: Դա վերաբերում է նաև կոտրված սպասքին:
Հին ավելը
Եթե ավելն այլևս պիտանի չէ օգտագործման համար, ապա պետք է ազատվել դրանից և նորը գնել, հին ավելը կարող է ֆինանսական կորուստների պատճառ առնալ;
Ազատվեք այն իրերից, որոնք վաղուց չեն օգտագործվել
Եթե տանը կուտակվել են իրեր, որոնք չեն գործածվել երեք տարուց ավել, ապա պետք է դրանցից ազատվել, որպեսզի նոր իրերի համար տեղ բացվի: