ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատերը ցանկանում են վերադառնալ իրենց նախկին հարաբերություններին: Երբեմն դրա համար կան բավականին լավ և լուրջ պատճառներ, սակայն հիմնականում շատ շուտ պարզ է դառնում, որ դա վատ միտք էր:

 

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 11 պատճառ, թե ինչու դուք երբեք չպետք է վերամիավորվեք ձեր նախկինի հետ:

1. Այս անգամ ամեն բան այլ կերպ է լինելու

Ո՛չ, չի լինելու, այսինքն՝ լինելու է, ամեն բան ժամանակի հետ փոխվում է, սակայն այս պարագայում՝ դեպի վատը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերամիավորված զույգերն ավելի շատ կենտրոնանում են իրենց հարաբերությունների բացասական երևույթների վրա՝ անտեսելով ողջ դրականն ու լավը: Նրանք չեն փորձում բարելավել հարաբերությունները, այլ շարունակ կենտրոնանում են անցյալի բացասականի և սխալների վրա:

2. Նա լիովին փոխվել է

Ինչպես ասում է հայտնի ասացվածքը. «Կարմիր կովը կաշին չի փոխում»: Դե, մարդիկ նույնպես չեն փոխվում: Համենայն դեպս, ոչ առանց լուրջ պատճառի: Անգամ ամենաչնչին սովորությանը վերջ տալու համար մարդուն հարկավոր է ժամանակ և լուրջ մոտիվացիա: Իսկ ձեր նախկինն ունի՞ այդ լուրջ մոտիվացիան:

3. Ոչ ոք ինձ նրանից լավ չի ճանաչում

Այո՛, դուք շատ ժամանակ եք իրար հետ անցկացրել և լավ եք ճանաչում միմյանց: Այնուամենայնիվ, իրար լավ ճանաչելը չփրկեց ձեզ բաժանումից: Իսկ գուցե հենց դա՞ է պատճառը: Զուգընկերների միջև միշտ պետք է մի թեթև առեղծված լինի, դիմացինին լիովին ճանաչելը նրան մեր աչքերում ձանձրալի և անհետաքրքիր է դարձնում:

4. Բոլորը կատարյալ ապուշներ են, ես նրանից լավին չեմ գտնի

Հարևանի հարսը միշտ էլ սիրուն է, սակայն այս պահին դուք դա ունակ չեք նկատելու, քանի որ նոր մեկի հետ հարաբերությունները ձեզ կստիպեն դուրս գալ ձեր հարմարավետության զոնայից, իսկ դուք հավանաբար չեք ցանկանում խախտել ձեր ներկայիս բալանսը:

5. Նա անթերի չէ, բայց իմն է

Մարդկային ուղեղն ավելի զգայուն է կորուստների հանդեպ, քան ձեռքբերումների: Սակայն մի պահ կանգ առեք և մտածեք՝ ի՞նչն է ավելի լավ՝ լինել երջանիկ ձեզ իսկապես համապատասխան մեկի հե՞տ, թե՞ դժբախտ, բայց «ոչ անթերի ձերի հետ»:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular